[ad_1]

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը շուրջ 9000 անգամ զանգահարել է արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներին և վիրավորել է օպերատորներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղական Comercio թերթին հղումով:

Հաղորդվում է, որ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է մայիսի 7-ին Աստուրիա ինքնավար համայնքի մայրաքաղաքում՝ Օվիեդոյում, այն բանից հետո, երբ նրա մասին ոստիկանությանը բողոքել են «հասցեատեր» ծառայությունները:

Պարզ է դարձել, որ 2019 թվականից ի վեր մեկ հեռախոսահամարից ավելի քան 3787 զանգ է կատարվել 091 կարճ համարով, որն Իսպանիայի ոստիկանությանն է պատկանում: Բացի այդ, տղամարդը 4957 զանգ է կատարել երկրի 112 փրկարարական ծառայություն: Ինչպես պարզել է հետաքննությունը, զանգերից ոչ մեկն առնչություն չի ունեցել ծառայութուններ զանգահարելու անհրաժեշտության հետ: Զանգահարողի միակ նպատակը օպերատորներին վիրավորելն ու կառույցների աշխատանքներին միջամտելն է եղել, նշում է թերթը:

Ոստիկանությունը կասկածյալի ինքնությունը պարզվելուն պես ձերբակալել է նրան: Տղամարդուն մեղադրում են անհնազանդության համար, քանի որ նա բազմիցս անտեսել է նման զանգերը դադարեցնելու և արտակարգ իրավիճակների հեռախոսագիծը չզբաղեցնելու օպերատորների խնդրանքները:

Նշենք՝ այս հոդվածով տղամարդուն կարող է սպառնալ երեք ամսից մինչև մեկ տարի ազատազրկում:

 

 



Աղբյուր