Կարդացեք նաև՝

Պատերազմի առաջին օրվանից բանակին կամավոր զինվորագրված երգիչ Արթուր Խաչենցը, որն իր մարտական ընկերներին ոգեշնչում էր «Գինի լից» երգի կատարմամբ,  սոցիալական իր էջերից մեկում հրապարակել է տեսանույթ:

«Չգիտեմ՝ բազմաթիվ  տեսանյութերը, որոնք դիտել ես առաջնագծից, իմ տեսանյութերին հանդիպել ես, թե ոչ։ Բայց էս ինչ խայտառակ վիճակ է։ Հլը քեզ հավատացող մարդիկ … ։

Էս աղետալի ճահճի մեջ մազերից ես կառչում, կախված մնում, պարոն թրաշամանուկ։ Ու էսի սենց չի մնալու։ Ես քեզ չեմ սպառնում, զգուշացնում եմ թասիբով տղերքի հետ»,- ասում է Խաչենցը տեսանյութում։

Նշենք, որ Արթուր Խաչենցը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է։ Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմին։ Խաչենցն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, մասնակցել «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծին։