Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են ման գալիս` տակը վնգստան, ու չեն գտնում: Մնացել են անտեր և հասկանում են, որ հունիսի 20-ից հետո մնալու են նաև սոված: Նույնիսկ նիկոլական գրչակներից մեկը գրել էր` <<Քոչարյան, խնդրում եմ հեռացիր, մենք վախենում ենք քեզնից>>: Եվ ունեն, այո, նրանք ունեն վախենալու բան: Հայրենիքը գորգի պես թուրքի ոտքերի առաջ փռած, թրքամետ ու թրքասեր քարոզ ծավալած, Էրդողանի բացահայտ աջակցությունը վայելող, Արցախի 3/4-ը տանուլ տված, մի ողջ սերունդ կործանած անձինք ստանալու են իրենց օրինական պատիժը: Ինչ վերաբերում է հասարակ քաղաքացիներին, նրանք վախենալու ոչինչ չունեն: Ռոբերտ Քոչարյան պետական գործիչը համախմբելու է ազգը և երբևէ սև ու սպիտակի չի բաժանելու: Նրա վերադարձով շահելու են նույնիսկ նրանք, ովքեր նրան չեն սիրում: Ունենալու են աշխատանք, ունենալու են անառիկ սահմաններ, տնտեսական աճ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից