Գետաշեն գյուղը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում, Կյուրակ գետի ափին։ Այժմ գյուղը օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ բնիկ հայ բնակչությունը ստիպված է եղել փախչել։

 

Պատմություն
1991 թ. մայիսին հայաթափվեցին Գետաշեն, Կամո, Ազատ և Մարտունաշեն, Հադրութի շրջանի 14 և Բերդաձորի բոլոր հայկական գյուղերը, հարյուրավոր անմեղ հայորդիներ հայտնվեցին Շուշիի,

Աղդամի, Ֆիզուլիի, Կիրովաբադի, Բաքվի բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է, տասնյակ անմեղ մարդիկ իրենց մահկանացուն կնքեցին գերության մեջ։