2020 թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված իր պատասխաններում մի քանի կարևոր մեկնաբանություններ արեց Արցախյան պատերազմի վերջին զինադադարի վերաբերյալ, որը նա միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։

 

Ռուսաստանի ղեկավարն իր հարցազրույցն սկսեց Արցախյան հակամարտության պատմությունը ներկայացնելով. «Ամեն ինչ արդեն սկսվել էր հեռավոր 1988 թվականին,

երբ ազգամիջյան բախումներ տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Հայ խաղաղ բնակիչները զոհ դարձան այս իրադարձություններին, իսկ ավելի ուշ դրանք տարածվեցին Լեռնային Ղարաբաղում:

 

Եվ քանի որ Խորհրդային Միության ղեկավարները պատշաճ կերպով չարձագանքեցին այս իրադարձություններին… թույլ տվեք նորից ասել․ սրանք զգայուն հարցեր են, ես չեմ ուզում որևէ մեկի կողմից լինել կամ որոշել, թե ով էր ճիշտ կամ սխալ։ Այժմ դա ընդհանրապես հնարավոր չէ որոշել, բայց պետք էր կարգուկանոն հաստատել, պաշտպանել խաղաղ բնակիչներին, իսկ դա չարվեց։