Թուրքիայի նախագահ Ռեջեբ Փայիփ Էրդողանն ուշագնաց է եղել Ռամազան սրբազան ամսվա ավարտին նվիրված աղոթքի ժամանակ։ Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։

Դրա տվյալներով՝ Ստամբուլի նահանգի Աթաշեհիր քաղաքի Միմարա Սինանա մզկիթում աղոթքի ժամանակ Թուրքիայի նախագահի շաքարի մակարդակը հանկարծակի բարձրացել է, և նա կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հաղորդում է

«Սրմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղում բժիշկները նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, ինչից հետո Էրդողանի գիտակցությունը տեղն է եկել։