Սահմանադրական դատարանը մինչ այժմ չի ստացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից որևէ դիմում՝ այդ թվում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վարչապետի առաջարկը։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Սահմանադրական դատարանի աշխատակազմից։ Նշենք, որ Արմեն

Սարգսյանը պետք է 3-oրյա ժամկետում դիմեր ՍԴ՝ ազատման առաջարկը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար, հակառակ դեպքում ազատման առաջարկն ուժի մեջ է մտնում այսօր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ նախագահի հասարակայնության հետ

կապերի վարչություն՝ ճշտելու՝ նախագահն այնուամենայնիվ ստորագրե՞լ է այն, թե՞ ստեղծված իրավիճակին այլ ելք է գտել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու

 

առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո, որով նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդգծենք նաև, որ ՀՀ նախագահն իր հիմնավորումներով հետ էր վերադարձրել Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, սակայն այն կրկին իրավական հիմնավորումներով հետ էր ուղարկվել Արմեն Սարգսյանին։