Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում խոսելով Նիկոլ Փաշինյանին ճանաչելու մասին հայտարարեց, որ առաջին անգամ իր տեսադաշտում վերջինս հայտնվել է հեռավոր 1993 թվականին և առաջին անգամ հենց այդ ժամանակ է նրան հանդիպել:

Նախագահը ավել տեղեկատվություն չտվեց, թե ի՞նչ պայմաններում և ինչի՞ համար է հանդիպել Փաշինյանին, բայց ակնարկեց, որ պատճառը եղել է Փաշինյանի զրպարտիչ հոդվածներից մեկը՝ բանակի մասին:

 

Նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում ակտիվերոն սկսկեցին քննարկել, որ 1993 թվականին Փաշինյանը զրպարտիչ հոդված է գրել բանակի մասին: Ըստ քննարկումների, այդ ժամանակ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը տեսնելով հոդվածը հրահանգում է, որպեսզի հեղինակին բերեն իր մոտ: Ժամեր անց թիկնապահները Փաշինյանին իրենց մեքենայի բեռնախցիկում դրված բերում են Վազգեն

Սարգսյանի մոտ, ով այդ պահին գտնվելիս է եղել Սերժ Սարգսյանի աշխատասենյակում: Սարգսյանը Փաշինյանին հարցնում է, թե որտեղից իրեն հրապարակված տեղեկությունները, ինչին ի պատասխան Փաշինյանն ասում է, թե խանութի հերթում է լսել: Այս պատասխանը լսելուց հետո Վազգեն Սարգսյանը

ըստ քննարկման մասնակիցների, դաժանորեն ծեծում է Փաշինյանին, Սերժ Սարգսյանը միջամտում է և հանում Փաշինյանին Վազգեն Սարգսյանի ոտքերի տակից: Միջադեպից հետո Վազգեն Սարգսյանի վարորդը՝ Մոսոն Նիկոլ Փաշինյանին իջեցնում է Պռոշյան համայնքի ճանապարհին, որտեղ ըստ քննարկման հեղինակների նսվատացնում է վերջինիս:

 

Տեղեկատվության վերաբերյալ դիմեցինք վարչապետի աշխատակազմ՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Մեր հարցմանը ստացանք տարօրինակ պատասխան, որից դժվար է կոնկրետ եզրահանգումներ անել: Սերժ Սարգսյանի հետ եղած հանդիպման մասով վարչապետի աշխատակազմից խորհուրդ են տալիս դիմել հենց Սերժ Սարգսյանին, իսկ Փաշինյանին

ծեծելու և հետո նրան նվաստացնելու մասին լուրերի մասով վարչապետի աշխատակազմից մեզ հորդորեցին չտրվել ապատեղեկատվությանը, այդպես էլ չմանրամասնելով, որ մասն էր ապատեղեկատվություն՝ Վազգեն Սարգսյանի կողմից Փաշինյանին ծեծելու՞ մասին տեղեկությունը, թե՞ Վազգեն Սարգսյանի վարորդի կողմից Փաշինյանին նվաստացնելու մասին տեղեկատվությունը: