Կին, իգական սեռին պատկանող մարդ: «Կին» բառը սովորաբար նշանակում է հասուն մարդ, իսկ երեխային կամ դեռահասին բնութագրելու համար օգտագործվում են «աղջիկ» և «աղջնակ» բառերը:

Որոշ դեպքերում «կին» բառը կիրառվում է անկախ տարիքից, օրինակ՝ «կանանց իրավունքներ» արտահայտության մեջ: «Կին» բառը նաև կարող է նշանակել սեռական պատկանելություն, և ոչ թե՝ մարդու սեռը:

Սովորաբար կինը սեռական զարգացման ժամանակահատվածից մինչև դաշտանադադարը կարող է երեխաներ ծնել և նրանց կրծքով կերակրել, չնայած որոշ կանայք, մասնավորապես՝ անպտուղները, տրանսգենդերները, հերմաֆրոդիտ կանայք, դա անել չեն կարող: