Մի քանի օր առաջ հավաքվել էինք հարազատներով աղ ու հաց կիսելու…պարեցինք, ուրախացանք ու վերջում կռվեցինք…Հենց սկսեցինք խոսել քաղաքականությունից միանգամից կրքերը թեժացան ու ուրախությունը խամրեց…Բնականաբար մեր դաստիարակությունը թույլ չտվեց մեզ ձեռնամարտի անցնել, բայց ես հասկացա` թե էս գրողի տարած քաղաքականությունը քանիսի տուննա քանդել ու քանի քանիսը սկսել են ատել իրար…ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ …

Ովա՞ ուզում, որ մենք բան ու գործներս թողած ամբողջ օրը շոուներ նայենք` ԶԶՎԵԼ ԵՆՔ…

Հերիքա մարդկանց խառնեք իրար ու ստեղծեք ատելության մթնոլորտ…Քաղաքականությունը մտելա մեր տները ու դարձել տան տեր…Ոչ կարողանում ենք հանգիստ աշխատել, ոչ կարողանում ենք նոռմալ իրար հետ շփվել…ԳԺՎԵՑԻՆՔ…

Քանի որ այսօր երկրի պատասխանատուն ԴՈՒՔ եք պարոնայք իշխանավորներ` ուղղում եմ իմ խնդրանքը, մտավախությունը Ձեզ` ամեն ինչ արեք վերացնելու պառակտումը, որն արդեն հասելա հարևան, բարեկամ, քույր ու եղբայր մակարդակի…

Հանեք մեր տներից քաղաքականությունը, որպեսզի մենք հանգիստ զբաղվենք մեր գործերով` առանց գլուխներս ծանրաբեռնելու…Ես չգիտեմ թե մեր ազգի բևեռացված լինելը ում շահերիցա բխում, բայց հաստատ գիտեմ, որ էտ մեկը, կամ մի քանիսը վաղը անպայման պատասխան են տալու նման հանցագործության համար…

Հ.Գ. Մի բաժանեք մեզ`ՀԱՅԵՐԻՍ, այս դժվարին ու ծանր ժամանակաշրջանում` դա անթույլատրելի է…Այդ կերպ մտածող մարդկանց որակումը մեկն է` ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԻ ու ԺՈՂՈՎՐԴԻ հանդեպ

Սարգիս Գրիգորյան