Նոյեմբերի 9-ին փաստաթղթի համաձայն, հայկական և ադրբեջանական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը։ Այսօր ամենամյա մեծ

ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե արդյոք հայկական զինված ուժերը պետք դուրս գան Ղարաբաղի՝ հայկական մնացած հատվածից, և նրանց փոխարինեն ռուս խաղաղապահները, ինչպես կարծում են Ադրբեջանում։

 

Վլադիմիր Պուտինը այսօր նաև անդրադարձել է Արցախի կարգավիճակին՝ շեշտելով հերթական անգամ, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միջազգային նորմերի համաձայն, Արցախը Ադրբեջանի տարածքն է։

 

«Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսնակյունից Արդբեջանի տարածքն է», – ասել է Պուտինը։