Սերժ (Սերժիկ[6][7]) Ազատի Սարգսյան (հունիսի 30, 1954[4][5], Ստեփանակերտ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ (2008-2013 թվականներ, 2013-2018 թվականներ), Հայաստանի խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետ (2018, ապրիլի 17 –

2018 ապրիլի 23), Արցախի հերոս, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ (2007 թվականից), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը[8]։