Օրերս պիցցայասեր թիմակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ հրահանգ է իջեցրել, որ Սյունիքի ուղղությամբ լավ աշխատեն։ Նա նախ շնորհակալություն է  հայտնել այն բանդիտական խմբերին, ովքեր Սյունիքում  որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել, որից հետո խոստացված գումարներն է բաժանել։

 

Բայց նա դրանով չի սահմանափակվել։ Հանդիպման ժամանակ ասել է, որ այս օրերին կարողացել են նման  շոու  սարքել միայն Սյունիքում, դա էլ հասկանալի է չէ, թե ում շնորհիվ։

ԽՄԲ․ Այո, հիմնական դերակատարները՝ Վահե Հակոբյան, ով պղնձամոլիբդենային կոմբինատում ունի կարևոր դերակատարություն և ահռելի նյութական միջոցներ։ Ես շատ լավ գիտեմ, թե կոմբինատը ինչպիսի դերակատարություն է ունենալու առաջիկա ընտրություններում, ինչպիսի ռեսուրսներ են ներդրված և ինչպիսի վախի մթնոլորտ է ողջ Սյունիքում։

 

Բայց այսքանով չպետք է սահմանափակվենք։ Ամեն ինչ ներդնում ենք, որ Սյունիքում բոլորին մեզնով անենք, ահել-ջահել կապ չունի։ Համոզեք, թե հեսա-հեսա հանձնում են։ Մենք գանք՝ չի լինի նման բան։

Վերջում ծածուկ,  գրեթե քթի տակ ասել է, հլը քանի կարաք կուտ տվեք, աչքերներին թոզ կփչենք, հետո իրանց էլ հետը կհանձնենք։ Դե Ալիևի հետ հիմնական պայմանավորավծություն դրա շուրջ ենք ձեռք բերել։