Չինաստանի՝ տիեզերք ուղարկված հրթիռն, անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա։ Այն երկրագնդի մթնոլորտ անկառավարելի եղանակով մուտք գործող ամենամեծ առարկան է: Այս մասին հայտնում է

BBC-ն։ Անցած շաբաթ Չինաստանն ուղեծիր է բարձրացրել չինական տիեզերական կայանի առաջին մոդուլը։ Հրթիռի 18 տոննայանոց հռթիռի ընկնելու վայրը դեռ հայտնի չէ։ Այն ընկելու է մոտավորապես

հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Սակայն ընկնելու հնարավոր վայրում է նաև Հայաստանի տարածքը։ Սովորաբար

անկող տիեզերանավերն ու նրանց բեկորները, մթնոլորտի միջով անցնելիս, այրվում են բարձր շփման արդյունքում առաջ եկող ջերմության պատճառով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երկրագնդին են հարվածում բարձր ջերմակայունություն ունեցող մետաղական մասերը: