Կիևի մարզում կրակոցի հետևանքով 5-ամյա երեխան գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, փոխանցում է «112 Украина»-ն։

 

Երեխան վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկների տվյալներով՝ տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին։

 

Հրաձգությունը եղել է Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում։

Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։