Այսօր՝ նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Պուտինը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

 

«Ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ իրականացվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։