«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ
ու ապահով գիշեր․․․

Առանց Քեզ, զուրկ կլինեմ իրականության որևէ հիմքից:
Հայրը, որ հավիտենության մեջ ծնեց Քեզ Իր ծոցում,
թող նորոգի ինձնում Քո պատկերը:

Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ:
Հեռացայ Քեզնից: Դու փնտրիր ինձ:

Առաջնորդիր ինձ դեպի Քո արոտը, Քո հոտի ոչխարների մեջ:
Նրանց հետ կերակրիր ինձ խորհուրդներիդ թարմությամբ,
որոնց օթևանն է մաքուր սիրտը, որը կրում է հայտնություններիդ պայծառ փայլը:

Թող մենք արժանի լինենք այդ պայծառությանը,
մարդասիրությանդ շնորհիվ և շնորհիդ օգնությամբ,
ո՜վ Հիսուս Քրիստոս, Փրկիչ մեր,
հավիտյանս հավիտենից: