Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։

երջինիս հետ կռվի բռնվելուց հետո Քոչարյանին կանչել են դեկանատ ու ստիպել բացատրություն գրել՝ սպառնալով հեռացմամբ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկանատի հետ փչացած հարաբերությունների ֆոնին՝ նա հեռացել է ինստիտուտից ու վերադարձել Ստեփանակերտ:

1971 թվականին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում որպես հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ Հաջորդ տարի նա զինկոմիսարիատից զորակոչման ծանուցագիր չի ստացել՝ հավանաբար քանի որ Մոսկվայում ուսումը դադարեցնելուց հետո իր թղթերի ուղարկման հետ կապված խնդիրներեն եղել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա հորը խնդրել է կապվել զինկոմիսարի հետ, ում վերջինս ճանաչում էր, որ իրեն զորակոչվի նույն տարի։

Վերջին տարին ծառայության է անցել Մոնղոլիայի Դարխան ու Էրդենետ շրջաններում՝ անապատային ծանր պայմաններում։ Ծառայությունը ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա ու շուրջ մեկ տարի աշխատել որպես շինարար։ Այնուհետև վերադարձել է Ստեփանակերտ ու աշխատել Ստեփանակերտի մետաքսի գործարանում՝ որպես էլեկտրիկ: