Ֆեյսբուքյան օգտատեր Մանե Էլբակյանն իր էջում գրում է․

<<Արթուր Վանեցյանը երկրում չի և գտնվում է արդեն օրեր շարունակ Չեչնիայում։ Երբ այս լուրը հաստատվի, կարծում եմ ԱԾԾն հետևողական կլինի և կպարզի, թե ի՞նչ այցելություն է դա և ո՞րն նպատակը։

 

Հ.Գ. Եթե կհիշեք նման անհասկանալի այցելություն ունեցել էր դեռ այն ժամանակ երբ տնօրեն էր>>։

Այս տեսակետը հայտնել էին նաև ՀՀ տելեգրամյան ալիքները՝ նշում անելով իրենց իշխանության մոտ կանգած հավաստի աղբյուրներին։ Մասնավորապես ArmVoice տելեգրամյան ալիքը հայտնում է․

<< Դեռևս Ծառայության տնօրենի պաշտոնում գտնվելու ժամանակ, Արթուր Վանեցյանը հաճախակի իրականացնում էր պաշտոնական և մասնավոր այցեր։

 

Լինելով, ՀՀ Ազգ․ Անվ․ ծառայության պետ, նա կարողանում էր իր պաշտոնական դիրքը չարաշահելով աննկատ մասնավոր այցեր կատարել այլ երկրներ, սակայն պաշտոնանկումից հետո նրա ուղևորությունները աննկատ մնալ չեն կարող։ Վերջին օրերին նա գտնվում է Չեչնիայում։

 

Ընկերական միջավայրում հանդիպում է ունեցել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ, որին ըստ չճշտված աղբյուրների մասնակցել են նաև Ադրբեջանի 2 բարձրաստիճան պաշտոնյա։ Նրանց հանդիպման քննարկման թեման հնարավոր չի եղել պարզել, սակայն նշվում է, որ Ա․ Վանեցյանը Ադրբեջանի պաշտոնյաներին է փոխանցել փաստաթղթերով լի փաթեթ >>։ Այս վարկածների մասով հետաքննություն է իրականցվում և նոր տեղեկատվության դեպքուն հանրությունը կծանուցվի։