Վլադիկավկազում ուժեղ պայթյուն է որոտացել, РИА Новости-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

 

 

«Գագկաևի փողոցում գտնվող սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել», – ասել է գործակալության աղբյուրը:

Մեկ հարկանի խանութի շենքն ամբողջությամբ փլուզվել է, հրդեհ չի բռնկվել, կան վիրավորներ:

 

Միջադեպի նախնական պատճառը գազաօդային խառնուրդի արտահոսքն էր. նկուղում պահվում էին թթվածնի բալոններ:

 

Մոտ հարյուր մարդ մաքրում է փլատակները, և առաջիկայում նրանց կմիանա ևս հարյուր փրկարար: