Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տոնում է իր ծննդյան 37-ամյակը: Այդ առթիվ նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

 


«Դժվար է 37 – ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի: Դժվար է լինել ու մնալ ներկայանալի ամեն պահի. ավելի դժվար է ամեն վայրկյան նոր բան սովորել ու զարգանալ, ինքնակրթվել ու անընդհատ ձեռք բերել նոր մասնագիտացում կամ որակավորում: Դժվար է չհիասթափվել ու թևաթափ չլինել: Դժվար է անընդհատ ապացուցել, որ դու լավ մասնագետ ես ու նաև փորձառու, տարիների աշխատանքային փորձով աշխատող, որը պատասխանատու է ամեն իր քայլի կամ խոսքի համար:Դժվար է համատարած արհեստականության մեջ պահել իրական դեմքդ ու չվախենալ թերություններով լի, բայց քո մարմնից ու դեմքից:( ու բացարձակ միևնույն է թե ով ինչ վիրահատություն է ինձ վերագրում ))) 15- տարեկանից դա է, որ լսում եմ) … Դժվար է հաշտ ապրել ինքդ քեզ հետ, բայց անհնարին է խաբել ինքդ քեզ:

Աշխարհը ագրեսիվ է ուժեղ ու ինքնաբավ մարդկանց նկատմամբ` ՄԱՆԱՎԱՆԴ ԿԱՆԱՆՑ. բոլորն ուզում են տեսնել կողքից «մեկին» կամ «արդարացնել» հաջողությունները ծանոթ- բարեկամ- առաջտանողներով…), իսկ ես գիտեմ մի բան. կարիերա գոյություն չունի իրականում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Պրոցեսի ու զարգացման անընդհատ` շարունակական գոյություն: Ուրիշի հաջողությունը չի՛ կարող երբեք լինել ձեր անհաջողության պատճառ…ձեր կամուկացի կամ տարբեր լինելու վախերն են անհաջողությանը միս ու արյուն տալիս, հաջողությունն ընդամենը շատ փոքր, երբեմն պրիմիտիվ թվացող, բայց և շատ կարևոր գործողությունների ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: