[ad_1]

Երուսաղեմում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը ավելացել է և հասել 163-ի: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնում է «Կարմիր կիսալուսին»-ը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է պաղեստինցիների հետ բախման հետևանքով 6 տուժած ոստիկանի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 53 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ: 

Հաղորդվում է, որ իրավապահները ռետինե փամփուշտներով կրակ են բացել մզկիթի ծխական համայնքի ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել են ձայնային նռնակներ: Ականատեսների խոսքով՝ 23 մարդ հոսպիտալացվել է: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:



Աղբյուր