Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող
Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին:


Մենամարտի ժամանակ հայ մարզիկը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց թողնելով նրան միայն այն ժամանակ, երբ մրցավարներն են մոտեցել:Մրցաշարին մեկնելուց առաջ Բաթուհան Աքդուման սոցկայքերից մեկի իր էջում գրել էր, որ Ռուսաստան գնում է հայի գլխի հետեւից: Աբրահամյանն էլ պատասխանել էր Աքդումանին: