{"subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1620412744123","source":"other","origin":"unknown","source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1620412814920"}

Aniarc.am-ը գրում է. Շուշի, Մեղրիով միջանցք ու Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. հուլիսի տաս 2001թվական 2000-2001 թթ, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանը ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման թեմա եղավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը

պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախն, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Իլհամ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ ու ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի

միջանցքը։ Դրանից զատ Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պիտի վերադառնային ադրբեջանցի փախստականները: 2001 թվականի հուլիսի տասին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Քոչարյանի ու հայ պաշտոնյաների հետ զրույցի ընթացքում նշում էր, որ հարկավոր է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․ 1. ադրբեջանցի փш խստականների վերադարձ

Շուշի, 2. Շուշիի հետ Ադրբեջանի կապը, 3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։ Ինչպես նաև Թաթուլ Հակոբյանը ևս Խոսելով էս մասին՝ նշել է հետևյալը. Իմ ձեռքում կա մի փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանի և Վյաչեսլավ Տրուբնիկովի բանակցություններից, որտեղ ասվում ՝ թե Շուշիի հարցը ինչպես է լուծվում.
Տեսանյութը՝ ստորև.