[ad_1]

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց 2019 թվականին ընդունված օրենքների փաթեթից, որով  բռնության կոչերը քրեականացվել են:

«Մենք մեր գործընկերներին ասում էինք, որ այդ կարգավորումները զուրկ են իրավական որոշակիությունից և հայեցողական լայն դաշտ է ստեղծելու քննչական մարմինների համար, որ եթե Պետրոսն է, մեր ընկերն է, օրինակ՝ օգտագործում է պատկերավոր համեմատություններ և դա գրական ժանրից է, իսկ եթե Պողոսն է, որը մեր ընկերը չէ և թիրախավորված է, նա անում է բռնության կոչեր: Հիմա մեկ տարի անցել է, այս պահին 17 դեպք է տարվա արդյունքով, ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել այս արաքը որպես բռնության կոչ որակելու»,-հարցրեց նա:

Արթուր Դավթյանը նշեց, որ դա շատ լավ նախաձեռնություն էր, անհրաժեշտ էր այդ օրենքի ընդունումը և դեռևս 2016 թվականին էր այդ նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազությունը: «Այն քրեաիրավական պայքարի արդյունավետության առումով դրական ազդեցություն ունեցել է, գնահատելու այդպիսի հնարավորություններ չի հանդիպել գործնականում, որ ասենք՝ սա մեր ընկեր Պետրոսն է, սա մեր ընկեր Պետրոսը չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկնաբանությունների որոշակի խնդիրներ առաջացել են։

Անի Սամսոնյանը օրինակ բերեց, երբ մի քաղաքացի տեսանյութ է հրապարակում և հինգ հոգի գալիս են աշխատվայր՝ ասելով, որ պետք է ներկայանա, այնուհետև անընդհատ տանում և բերում են և չեն հասկանում՝ բռնության կո՞չ էր, թե՞ ոչ:

«Տպավորություն է ստեղծվում, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը այսօր դառնում է քաղաքական ճնշման գործիք, քանի որ մարդուն պատասխանատվության չես ենթարկում, բայց տանում-բերում ես քննչական մարմիններով, դա էլ հոգեբանական ճնշում է, և մարդը ինչ-որ պահից այլևս չի ցանկանում որևէ բան խոսել, խոսքի ազատության խնդիր կա»,-ասաց նա:

Արթուր Դավթյանը նշեց, պատրաստ է քննարկել այդպիսի ցանկացած դեպք:  

 



Աղբյուր