[ad_1]

Long March 5B չինական ծանր հրթիռակիրը, որը արձակումից հետո դուրս է եկել վերահսկողությունից, կարող է մթնոլորտ մտնել եւ ընկնել Երկրի վրա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Հովարդին:

Տիեզերական հրամանատարության տվյալներով՝ հրթիռը մթնոլորտ կմտնի մոտավորապես մայիսի 8-ին: Հովարդն ասել է, որ ճշգրիտ վայրը կարելի է որոշել դրանից մի քանի ժամ առաջ: Ներկայումս դա հնարավոր չէ՝ օբյեկտի արագության պատճառով: «Մենք ակնկալում ենք, որ այն մայիսի 8-10-ը կվերադառնա մթնոլորտ: Այս երկօրյա ժամանակահատվածում նա 30 անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն կկատարի: Այս առարկան շարժվում է մոտ 18 000 մղոն / ժամ (մոտ 29 000 կիլոմետր / ժամ) արագությամբ։ Եւ եթե մեկ ժամ սխալվենք գուշակելու մեջ, հստակ չենք իմանա, թե որտեղ է այն ընկնելու 18 000 մղոն հեռավորությամբ»,- հեռուստաալիքին ասել է Հարվարդի համալսարանի Աստղաֆիզիկական կենտրոնի գիտնական Ջոնաթան Մաքդաուելը:



Աղբյուր