Նիկոլ Փաշինյանը քաղաքական թատերաբեմ առաջին անգամ մուտք է գործել 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա ղեկավարում էր «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» դաշինքը:

Այս կուսակցությւոնները համապատասխանաբար ղեկավարում էին Պետրոս Մակեյանը և Միքայել Հայրապետյանը: Այս դշաինքի հիմնական նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իմպիչմենտ էր, բայց նաև վարչապետ Սերժ Սարգսյանի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հեռացումն էր իշխանությունից: Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրենց առաջին հանրահավաքին մասնակցում էր մոտ 1,000 հոգի: Հանրահավաքների ժամանակ Փաշինյանը հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով:

2007 թվականի մայիսի 9-ին՝ ընտրություններից 3 օր առաջ, Իմպիչմենտ դաշինքը Հանրապետություն և Նոր Ժամանակներ կուսակցությունների հետ քայլերթ կազմակերպեց դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք պահանջելու Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակում, քանի որ իրենց կարծիքով նա քաղբանտարկյալ է: Այն բերեց ցախումների, որտեղ ոստիկանները մաակներով ծեծեցն ցուցարարներին: Նրանք օգտագործեցին նաև արցունքաբեր գազ ամբոխը ցրելու համար: Իմպիչմենտ դաշինքը ստացավ 17,475 ձայն, կամ ձայների 1.28%-ը, իսկ դաշինքների համար անցողիկ շեմը 7%-ն էր: 2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։ 2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից[20]։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։ Քանի որ Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն՝ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին զրկվել են մանդատից, 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ մեծամասնական ընտրություններ, որին մասնակցեց նաև ձերբակալության մեջ գտնվոց Նիկոլ Փաշինյանը` հավաքելով 4650 ձայն` զբվաղեցնելով երկրորդ տեղը:

Պատգամավոր ընտրվեց ԱՄԿ անդամ Արա Սիմոնյանը: 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ Նա նաև առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում` մրցակցելով Սամվել Ալեքսանյանի դեմ, սակայն պարտվում է Ալեքսանյանին` ստանալով 9,437 ձայն, իսկ Սամվել Ալեքսանյանը ստանում է 19,808 ձայն: 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ 2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։ 2015 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ առաջին վարչության անդամ` ստանալով 205 ձայն։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ երկրորդ վարչության անդամ` ստանալով 138 ձայն: 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ երրորդ վարչության անդամ։