[ad_1]

Աֆղանստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 34-ի, 4 մարդ վիրավորվել է, ևս 14 մարդ անհայտ կորած է համարվում:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղական 1TV հեռուստաալիքին հղումով:

Նշվում է՝ ջրհեղեղի հետևանքով քաղաքացիներ են զոհվել երկրի հյուսիսարևելյան նահանգներում՝ Բադախշանում, Բաղլանում, Հերաթի հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև կենտրոնական Աֆղանստանի Գոր, Դայկունդի և Բամիյան նահանգներում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները նախազգուշացրել էին երկրի մի քանի նահանգներում հնարավոր տեղատարափ անձրևների և ջրհեղեղի մասին:

 

 



Աղբյուր