Արցախի Հանրապետության բնակիչների դեկտեմբեր ամսվա քաղաքացիական կենսաթոշակների վճարումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից՝ կանխիկ և անկանխիկ եղանակով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝

կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաղաքներում: