հաղորդմամբ՝ նա ադրբեջանական հետախուզական ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հայտնել Հայաստանի զինված ուժերի մասին։

Ըստ ԱԱԾ-ի՝ կալանավորված նախկին պաշտոնյան ադրբեջանցիների հետ հանդիպել է Վրաստանի տարածքում, որտեղ էլ ստացել է առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերել և

նրանց փոխանցել։ Պաշտոնյայի ինքնության ու աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ դեռ չի հաղորդում։ «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։