[ad_1]

Կոլումբիացի ֆերմերները 4,2 կիլոգրամանոց մանգո աճեցնելու համար հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում։

Ֆերմերները մանգոն աճեցրել են Բոյակա շրջանի Սան Մարտին ֆերմայում: Զույգի խոսքով՝ բերքահավաքի ընթացքում հասկացել են, որ մանգոն իր չափերի շնորհիվ կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել։

Այսպիսով, 4,2 կիլոգրամանոց մանգոն գերազանցել է գրեթե 3,6 կգ կշռող մանգոյի ռեկորդը, որը սահմանվել էր Ֆիլիպիններում՝ 2009 թվականին։

«Գինեսի ռեկորդների գրքի այս տիտղոսով մենք ցանկանում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Կոլումբիայում ապրում են համեստ, աշխատասեր մարդիկ, որոնք սիրում են երկրի ծայրամասերը, որտեղ հողը սիրով մշակվելու դեպքում այն մեծ պտուղներ է տալիս։ Բացի այդ, սա համավարակի ժամանակ հույսի և ուրախության ուղերձ է մեր ժողովրդին»,- հայտնել է զույգը։

1-Colombian-Farmers-with-the-heaviest-mango1-Heaviest-mango-from-colombia-being-cut1-Heaviest-mango-on-the-table1-Heaviest-mango-in-the-farm-with-farmers



Աղբյուր