[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսսադ»-ի ղեկավար Յոսի Քոենի հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Axios լրատվականի՝ իր աղբյուրների հղմամբ հրապարակած տեղեկությանը:

Հաղորդվում է, որ բարձր մակարդակի բանակցությունները նախապես ծրագրված չեն եղել:

Reuters-ի փոխանցմամբ՝ Քոենը հանդիպել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և իր «խորը մտահոգությունը» հայտնել Մերձավոր Արևելքում Իրանի գործողությունների առնչությամբ:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ոչ հաստատել, ոչ էլ՝ հերքել էր Բլինկենի և Քոենի հանդիպման փաստը՝ ասելով, որ ԱՄՆ-ը և Իսրայելը սերտ հաղորդակցության մեջ են:

 



Աղբյուր