Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ․ կա հինգ տուժած, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնել Է Bild-ը։

 

Պարբերեկանի տվյալներով, հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո նստել Է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը և այնտեղ շարունակել կրակել: Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ Է սահմանված:

 

Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան: Ոստիկանության տվյալներով, նա, ամենայն հավանականությամբ, գործել Է միայնակ: Տեղական ոստիկանության Twitter-ում փետրվարի 20-ին հաղորդվում Է, որ ենթադրյալ հանցագործին մեռած են գտել իր տանը, նրա կողքին եղել Է ևս մեկ մարմին: