Արթուր Վանեցյանը 1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը 1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում: 2003թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր:

2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
2020 թվականին ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Օրեր առաջ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել.Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։
Կեցցե՛ Հայոց պետականությունը։