iPress.am— Կոլումբիայի կաթոլիկ դպրոցներից մեկում ոչ սովորական առցանց դաս է տեղի ունեցել: Ֆիզիկայի ուսուցիչ Ռուբեն դարիո Պարասը սովորականի պես ավարտել է 16-ամյա աշակերտների հետ դասը, երբ սենյակ է մտել է նրա կինը` կարճ սպիտակ տոպով: Տղամարդն սկսել է համբուրել սիրելիի կուրծքը` մոռանալով, որ չի անջատել տեսախցիկը:

Միջադեպը տեսագրել է երեխաներից մեկը, ով, ինչպես լսվում է կադրերում, գոռում է «Տեր Աստված», և սկսում ծիծաղել: Հոլովակը լայն տարածում է գտել համացանցում և, ի վերջո, Պարասը ստիպված է եղել տեսաուղերձով ներողություն խնդրել, գրում է Daily Mail-ը:

«Ես մեծ սխալ եմ թույլ տվել, չստուգեցի տեսախցիկն անջատված է, թե ոչ: Ոչ մի պարագայում մի կարծեք, թե դա դիտավորյալ է արվել: Այս ամենը մեծ թյուրիմացություն է: Ես ուզում եմ ներողություն խնդրել յուրաքանչյուրից, ով վիրավորվել է իմ գործողություններից»,- ասել է նա: