Երգչուհի
Լիլիթ Ղուկասյան

Ծնվել է 1983թ. հուլիսի 5-ին, Երևանում: 2000թ. ավարտել է ՀՀ Արմավիր քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2002-04թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 2004-06թթՀայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում Արմեն Գևորգյանի դասարանում:

2003թ. «Թաց սեր» հիթով մուտք է գործել հայկական երգարվեստ: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ, ունի հեղինակային երգեր: Մասնակցել է մի շարք համերգների արտասահմանում և Հայաստանում: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ճակատագրի գերիներ» հեռուստասերիալում,