[ad_1]

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ-2»-ին:

«Ուրարտուի» մարզաբազայում կայացած խաղում հյուրերն առավելության հասան 2-1 հաշվով: Տանտերերից աչքի ընկավ Ֆելիքս Խաչատրյանը: Առաջին խաղակեսում հյուրերից հաշիվը բացել էր Դանիել Աղբալյանը, իսկ խաղի հաղթական վերջակետը 89-րդ րոպեին դրեց Վրեժ Չիլոյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկ-2»-ը 17 միավորով «Շիրակի» երկրորդ թիմի հետ կիսում է 8-9-րդ հորիզոնականները, իսկ «Ուրարտու-2»-ը 32 միավորով 5-րդն է:

Աղբյուր