ՌԴ-ում

գտնվող հայ միգրանտներից ում է սպա ռնում արտաքսման վտա նգը. Տաթևիկ Բեժանյանը մանրամասնում է, թե ովքեր կընկնեն այդ ալիքի տակ…«Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային միգրանտների հետ կապված նոր փոփոխությունների մասին կեղծ լուրերը այնքան շատ են, որ մարդիկ շատ հաճախ խուճապի են մատնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցի

ընթացքում ասաց «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ում իրականացված օրենսդրական փոփոխություններով խս տացվել են անօրնական միգրանտների պայմանները Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ օրենսդրական փոփոխությունների հետևանքով, ՀՀ-իգ 61 հազար անօրինական միգրանտ պիտի լքի ՌԴ տարածքը։ Նրանց ժամանակ է տրվել մինչև այս տարվա հունիսի

տասնհինգը։Բեժանյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն է տրամադրում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող աշխատանքային միգրանտներին։ Միգրանտները անհանգստություն ունեն, զանգում են, ասում են իրենց խախտումների մասին՝ հետաքրքրվում, թե արդյոք եթե իրենք տուգանքները վճարեն, կրկին պետք է լքեն ՌԴ տարածքը։ «Դեռ չեմ վերլուծել ստատիստիկան, թե հիմնականում ինչ խախտումներով են դիմում, հետաքրքրվում, սակայն կան դեպքեր, որ

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

մարդիկ անիմաստ խուճապի են մատնվել, քանզի լուրեր են տարածվել, թե 2018-2019թթ.-ից գնացած բոլոր անձինք անխտիր պիտի սահման հատեն, բայց նման բան չկա։ Բոլոր այն անձինք, ովքեր ունեն օրինական փաստաթղթեր, ունեն աշխատանքային պայմանագիր, ունեն միգրացիոն հաշվառում, այսինքն Ռուսաստանի Դաշնությունում գտնվում են օրինական հիմքով, նրանց ոչինչ չի սպառնում։Նոր օրենքը անդրադառնում է այն անձանց վրա, որոնք ունեն առնվազն 2 վարչական խախտում, նույնիսկ եթե վճարել են տուգանքները։ Անդրադառնում է այն քաղաքացիների վրա, ովքեր միգրացիոն հաշվառում չունեն, հաշվառման

ժամկետի խախտում ունեն, աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել։ Այսինքն այս տեսակ խախտումներն են այժմ, որոնք նաև մուտքի արգելքի վտա նգ ունեն ու այդ խախտումները թույլ տված քաղաքացիները կարող են ընկնել այդ ալիքի տակ»,-ասաց Բեժանյանը․ Իմիջայլոց՝ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե դեպքեր են եղել, երբ առանց հիմնավորման ՀՀ քաղաքացիներին հենց աշխատավայրից արտաքսում են, քանզի արտաքսվածները իբր մինչև հունիսի 15-ը պետք է լինեն ՀՀ-ում, որ քվեարկեն իշխանության դեմ։Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ դա աբսուրդ է, կեղծ լուրերի շարքից. «Կրկնում եմ, ես ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն եմ տրամադրում աշխատանքային միգրանտներին, սակայն որեւէ այդպիսի դեպքի մասին չեմ

լսել, որևէ բո ղոք չեմ ստացել, որ որևէ 1-ին անօրինական ձևով, աշխատավայրից հանեն և արտ աքսեն։ Այդ լուրերը աբսուրդ են նաև այն առումով, որ եթե 61 հազարին բերում են ՀՀ-ին ընտրության, բա 332 հազար ուզբեկներին ինչի համար են արտաքսում, կամ քսաներեք հազար կիրկիզներին։ Կեղծ լուրերը շատ-շատ են և քաղաքացիների անհանգստությունը հիմնականում հենց դրանով է պայմանավորված»,-ասաց մեր զրուցակիցը։Բեժանյանը ասաց, որ չգիտի՝ արդեն օրենքով պայմանավորված ՀՀ

վերադառնում են, թե ոչ, բայց ինքը խորհրդատվության ընթացքում խախտումներ թույլ տվածներին հորդորում է կամավոր վերադառնալ, որ հետո արտաքս ման չեն թարկվեն, քանզի դրանից հետո հնարավոր է շատ երկար ժամանակ չկարողանան մուտք գործել ՌԴ։