https://youtu.be/6X4opEwkjMo

 

Կարդացեք նաև՝

Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Пу́тин, հոկտեմբերի 7, 1952[3][4][5][…], V.F. Snegiryov Maternity Hospital No.6, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]), ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահը (2000 մայիսի 7-2008 մայիսի 7)։

Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

Պուտինի կողմից կատարված բազմաթիվ գործողություններ ռուսական ընդդիմության և արտասահմանյան դիտորդների շրջանում որակվել են որպես հակաժողովրդավարական[10]։ Ըստ 2011 թվականին հրապարակված ժողովրդավարության ինդեքսի տվյալների, Պուտինի թեկնածության և կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռուսաստանը գտնվում էր հետընթացի ճանապարհին, որը կուլմինացվել է հիբրիդային պետական համակարգից ավտորիտարիզմի անցումով[11]։ 2014 թվականին, Ղրիմի բռնակցման պատճառով կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ ութնյակում[12][13]: