, Արցախի հերոս[4], ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ[5]։ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Հայրը՝ Անատոլին մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար էր աշխատում, իսկ մայրը՝ Սվետլանան՝ բուժքույր[6]։ 1981-ից 1991

թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[7]։ Միաժամանակ սովորել է Արցախի

պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին[6]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։