[ad_1]

ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Firebolt» պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել Պարսից ծոցում իրեն մոտեցած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց նավակների ուղղությամբ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրությանը:

«Ապրիլի 26-ին Պարսից ծոցի հյուսիսային հատվածի միջազգային ջրերում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց 3 նավակ անհայտ նպատակներով արագ մոտեցել են ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Firebolt» նավին և ԱՄՆ առաձնյա հսկողության «Baranoff» պարեկային նավին: Ամերիկյան նավերը միջազգային ջրերում անվտանգության ապահովման ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել»,- նշված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ ամերիկյան նավերի անձնակազմերը մի քանի անգամ բարձրախոսով իրանական նավակներին կոչ են արել դադարեցնել մանևրները: Արձակված մի քանի նախազգուշական կրակոցներից հետո, ըստ հաղորդագրության, իրանական նավակները հեռացել են անվտանգ տարածություն:



Աղբյուր