Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954[1][2][3], Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահ[Ն 1],

Հայաստանի և Արցախի նախկին վարչապետ, «Արցախի հերոս»։ Կալանավորված է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով[5][6]։

1954 թվականի օգոստոսի 31 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[7]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։