Դեկտեմբերի 30-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Գոհունակությամբ արձանագրվել է անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային համագործակցության բարձր ակտիվությունը, կողմերը վերահաստատել են 2021-ին այս դինամիկայի պահպանման տրամադրվածությունը: