2018 թվականի ապրիլի 22-ի առավոտյան Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները… Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում… Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ… Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին…

Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները… ՀՀ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ… Բողոքող քաղաացիները տարբեր բնակավայրերում օրվա ընթացքում իրականացրեցին բազմահազարանոց երթեր, փողոցների և ճանապարհների արգելափակում… Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ… Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ… Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ…

Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը․․․ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը․․․ Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում․․․ 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին․․․ Համաժողվրդական ընդվզման արդյունքում (Թավշյա հեղափոխություն) 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց․․

Այսօր արդեն տարածվում են որոշ տեղեկություն, ըստ որի Սերժ Սարգսյանն՝ օգտագործելով իր բոլոր կապերն ու հնարավորությունները փորձել է ազդեցություն ունենալ Փաշինյանի վրա, և ՔՊ-ում աննկատ տեղավորել իր հավատարիմ մարդկանց․․․ Սերժի այս պլանը, սակայն, բացահայտվել է, ինչ արդյունքում այժմ բավական դժվար է դարձել անդամակցել նուն ՔՊ-ին․․․ Քիչ առաջ համացանում լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․․․ Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա այսօր երեկոյան․․