Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի, այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ինձ ասացին, թե այդպիսի լուրեր կան, որ հավելվածներ ու այլ բաներ գոյություն ունեն։ Պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար է։ Կան հարցեր, որոնց հետ կապված, առնվազն այս փուլում, որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ որևէ խոչընդոտ չկա, որ Աժ-ում դռնփակ նիստ հրավիրվի և ինքը պատասխանի պատգամավորների բոլոր հարցերին։