Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին, որ կանչով մեկնել է Լճաշեն գյուղ, որտեղ գտնվող անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 17-ամյա Էմիլ Վարդանյանն էր, ով նշված անասնաֆերմայում աշխատանքներ կատարելիս (փոս փորելիս) մնացել է փոսի մեջ և հողն ու քարերը լցվել են վրան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/23/1128154/