Բռնաբարությունը ուղղված է կնոջ սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական սեռի ներկայացուցիչը։
Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝

Սեռական հարաբերություն,
Ֆիզիկական բռնության գործադրում կամ դրա օգտագործման սպառնալիք, կամ տուժողի անօգնական վիճակի օգտագործում։

Բռնաբարության հանցակազմում խոսքը միայն բնական սեռական հարաբերության մասին է։ Այս տերմինն իրավաբանական չէ, ուստի այն պետք է հասկացվի այնպես, ինչպես բնորոշվում է բժշկության մեջ, ավելի կոնկրետ սեքսոլոգիայում։

Բնական է համարվում այն սեռական հարաբերությունը, որը կարող է հղիություն առաջացնել։
Հետևաբար տղամարդու և կնոջ հակաբնական սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում կնոջ կամքին հակառակ, ոչ թե բռնաբարություն,

այլ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով։ Այդ արարքը նախատեսված է ինքնուրույն հանցակազմով։