Ի՞նչն է պատճառը, որ

մինչև հունիսի 15-ը ՌԴ-ից պետք է հանեն հայերին Ռուսաստանի ՆԳՆ-ն պահանջում է, որ ԱՊՀ երկրները մինչ հունիսի 15-ը հետ կանչեն իրենց բոլոր անօրինական արտագաղթյալներին, որոնց թիվն արդեն հատում է

մեկ միլիոնը,- հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում նա ցուցադրել է վիճակագրության սլայդ: «Ձեր քաղաքացիների թվաքանակը, որոնք ներկայումս գտնվում են իմ երկրի տարածքում` անօրինական է»,- ասել է Գորովոյը: Այսպես. ըստ նախարարության, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանից են՝ 332

հազար, այնուհետև Տաջիկստանն է (247 հազար), Ուկրաինան (152 հազար), Ադրբեջանը (120 հազար), Ղրղզստանը (115 հազար), Հայաստանը (61 հազար), Մոլդովան (56 հզ.) և Ղազախստանը (49 հզ.): Մինչև հունիսի 15-ը այդ անձինք կարող են իրենք լքել Ռուսաստանը և ոչ մի պատիժ չստանալ: 15-ից հետո նրանք չեն կարողանա անհետևանք դուրս գալ ստվերից,- զգուշացրել է ՆԳ նախարարությունը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

աղբյուր