ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի Շուռնուխ չհայտարարված այցից:

«Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջու  գրել է Սիմոնյանը:

Լուսանկարներից ակնհայտ է, որ գյուղացիները անակնկալի են եկել այդ այցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի առանց տեղեկացնելու այցելել է Շուռնուխ եւ մի երկու բնակչի այցելել, անուհետեւ ուղեւորվել է Կապան:



Աղբյուր