Նախ Հիշեցնենք, որ 2020թ.-ի մարտ ամսից գրեթե բոլոր երկրները անցան կարանտինային ռեժիմի և փակեցին թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհները ։ ՀՀ-ն, Ռուսաստանի Դաշնությունը ու Վրաստանը այդ երկրների ցանկի մեջ էին ևս։ Սակայն փետրվար ամսի մեկից բացվեցին

Հայաստան- Ռուսաստանի Դաշնություն օդային սահմանները ։ Այսուհետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են Ռուսաստանի Դաշնություն մեկնել միայն կորոնավիրուսյան վարակի թեստի բացասական դեպքում ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը

հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դեռ կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են ՀՀ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ու դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ըստ Վրաստանի

ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ու Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգ նաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այժմ բաց է։ Ռուսական կողմում կա մոտ երկու հարյուր հիսուն կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Աղբյուր